Բացել լրահոսը Փակել լրահոսը
93169904_3016780365040045_7138008721354915840_n
A A
Պաշտոնական

«Կառավարությունն ունի հստակ նպատակ՝ բարեփոխելու ոստիկանության համակարգը»․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ոստիկաններին․

«Շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, ոստիկանապետ Արման Սարգսյանին՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ Ոստիկանության բոլոր ներկայացուցիչներին արտակարգ դրության օրերին կատարվող բարդ և պատասխանատու աշխատանքի համար։

Կառավարությունն ունի հստակ նպատակ՝ բարեփոխելու ոստիկանության համակարգը, որի ուղղությամբ արդեն իսկ Արդարադատության նախարարությունը Ոստիկանության հետ համատեղ լուրջ աշխատանքներ է կատարել՝ մշակելով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը։ Ռազմավարության ընդունման և իրականացման արդունքում կունենանք որակապես նոր և ավելի արդյունավետ ոստիկանություն։
Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում առողջություն, հաջողություն և բարի ծառայություն»։