Բացել լրահոսը Փակել լրահոսը
93479114_710842982989742_4837503832504139776_n
A A
Պաշտոնական

24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմից հայտնում են, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար տնտեսվարողների հանդեպ պատասխանատվության ավելի լուրջ միջոցներ միջոցներ են կիրառվել․

«24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների մասնաճյուղերի գործունեությունը։

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվելու է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

«Աթենք» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12/2

«Ծիրան մարկետ» ՍՊԸ՝ ք. Երևան, Շինարարների 12

«Էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող. 68

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարվել է ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

Տեղեկացման պահից արգելվում է տնտեսվարողների գործունեությունը»։