Բացել լրահոսը Փակել լրահոսը
93786087_2278736869095219_3897382220653920256_o
A A
Պաշտոնական

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.

Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզում եւս մեկ դեպք էր գրանցվել, սակայն վարակակրի հետագա 3 թեստերի արդյունքները բացասական էին։