Բացել լրահոսը Փակել լրահոսը
94118883_129320488708740_6038526681608617984_o (1)
A A
Պաշտոնական

Պաշտպանության բանակին է փոխանցվել պահածոյացված պարենամթերքի խմբաքանակ

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ, Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին:

✅ Այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, Պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:

▶️ Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով:

Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։