Բացել լրահոսը Փակել լրահոսը
untitled_2.thumb
A A
Պաշտոնական

Ոստիկանները փաստաբանի ցուցումով բիրտ ուժով տարեց քաղաքացուն տնից դուրս են հանել․ ՀՔԱՎ

Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:   

Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա 6/73 հասցեի  բնակիչ, 70-ամյա Ռ.Ն.-ին ոստիկանները բռնի ուժով, քաշքշելով  բնակարանից դուրս են հանում: Քաղաքացու նկատմամբ նման բռնի գործողություններ 2 օր առաջ էլ են տեղի ունեցել:  

Ա.Հ.-ի պատմելով՝ իր հարևանի բնակարանը որպես նվիրատվություն բաժին է հասել փաստաբան Թ. Հ.-ին, թե ինչ հանգամանքներում՝ անհայտ է։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ