Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականը դուրս է մնացել Եվրո-2020-ից
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի կունենան կիբերֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները: Դրան մասնակցում են նախնական փուլի տարբեր խմբերում երկրորդ տեղերը գրաված երկրները:
Ավաղ, Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականին չի հաջողվել հաղթահարել մրցաշարի առաջին արգելքը և դուրս է մնացել պայքարից: Մեր թիմը ընգրկված էր ընտրական J խմբում: Այստեղ 15 միավորով առաջին տեղը զբաղեցրել Ֆրանսիայի հավաքականը, որն միանգամից մտել է եզրափակիչ փուլ: Իսկ ահա 12 միավորով 2-րդ հորիզոնականը գրաված Խորվաթիան փլեյ-օֆֆում կպայքարի թափուր մնացած 6 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականը 15 հնարավորից վաստակել է 4 միավոր և Չեխիայի հետ բաժանել 4-5-րդ տեղերը:
Հավելենք, որ կիբերֆուտբոլի Եվրոայի առաջնության հաղթող թիմը կպարգևատրվի Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի տոմսերով, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղի կունենա 2021 թվականի ամռանը: