Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Քննչական կոմիտեն՝ Վահան գյուղում տեղի ունեցած սպանության մասին

2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը`ժամը 13:00-ի սահմաններում,Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համաքաղաքացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Վահան գյուղի բնակիչը ձերբակալվել է`նշված հանցագործությունը առերևույթ կատարելու կասկածանքով:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 
հետ կապերի բաժին