Բացել լրահոսը Փակել լրահոսը
համանախագահներ
A A
Քաղաքականություն

Մի մոռացեք՝ ինչքան թանկ է մարդկային կյանքը․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների եւ ԱԳ նախարարների հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո։

Այն  անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։    Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի եւ Համանախագահների առանձին տեսակոնֆերանսը։

 Ըստ հաղորդագրության՝   հեռահար խորհրդակցությունների ընթացքում  քննարկվել է՝ ինպես է առողջապահական ճգնաժամն ազդել տարածաշրջանի   վրա։ Նրանք նաև դիտարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը ՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևի  համատեղ հայտարարության:

COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտառոց իրավիճակի պատճառով հետաձգվել է նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումները: Հետաձգվել են նաև դեմ առ դեմ նախարարների հանդիպումներն ու համանախագահների այցերը  տարածաշրջան։ Այնուամենայնիվ,  դրանք նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու  և ներկայիս իրավիճակում  սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:   Նաեւ հայտարությամբ  շեշտել են , թե կորոնավիության համճարակ-մարտահրավերը, որը չի ճանաչում սահման, հիշեցրել է՝  ինչքան  թանկ է մարդկային կյանքը։

 Նրանք նաև երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝  շարունակական աշխատանքի համար և շեշտել են  դիտարկումների հնարավորինս արագ վերսկսման անհրաժեշտությունը:

Արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս արագ շարունակել բանակցությունները: