Բացել լրահոսը Փակել լրահոսը
31dc1d3973f811b4ebf56b8e0f885057
A A
Պաշտոնական

Մայիսի 1-ից գազալցակայաններում խաղային ավտոմատներ չեն լինի․ ՀՔԱՎ

2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում Թավշյա հեղափոխության քայլարշավից տեսանյութ էր հրապարակել, որում խոսում էր գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատների մասին. «Դրանք, ըստ էության քաղաքացիներին կողոպտելու եղանակ են և պետք է վերջ տրվի: Մենք կազինոների նկատմամբ սահմանափակումներ ենք մտցնում, սակայն գտնվում են մարդկանց կողոպտելու նոր ձևեր,-ասում էր  Փաշինյանը: 

Հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին, ՀՔԱՎ գրասենյակը  գրությամբ դիմել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ «Էլ լոտո» խաղային ապարատների սեփականատեր «Գուդվին» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 

Պատճառը՝ մի շարք լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումներն էին առ այն, որ տեղադրելով ապարատները ՀՀ գրեթե բոլոր գազալցակայանների տարածքներում ու Երևանի վարչական տարածքում, ընկերությունը խախտում է ոչ միայն օրենքը, այլև նպաստում խաղամոլության տարածմանը: Գրության մեջ ՀՔԱՎ գրասենյակը մեջբերել էր «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը հստակ սահմանում  է, որ 2014 թվականի հունվարի 1-ից հետո  այդ խաղային ավտոմատները կարող են տեղակայված լինել բացառապես սահմանված վայրերում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Կառավարության սահմանած հեռավորության վրա, ինչպես նաև՝ խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ