Բացել լրահոսը Փակել լրահոսը
94180874_2573226756269860_2828214566888931328_o
A A
Պաշտոնական

2000 սննդային փաթեթներ՝ Շիրակի մարզին

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ «Ռուսաստանի հայերի միությունը» Շիրակի մարզին տրամադրել է 2000 սննդային փաթեթներ։ 1500 սննդային փաթեթները բաշխվելու են գյուղական համայնքներում՝ համայնքապետարանների կողմից։ 500 սննդային փաթեթներից 400-ը կտրամադրվի «Պարենային շտապ օգնություն» ծրագրին՝ գրանցված շահառուներին հատկացնելու նպատակով, իսկ 100 փաթեթը կտրվի

Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։
Շնորհակալություն ենք հայտնում «Ռուսաստանի հայերի միությանը» Շիրակի մարզի ազգաբնակչության առավել խոցելի խմբերին աջակցելու համար։