Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կոնդում փլուզվել է տներից մեկի պատի մի մասը․ առկա է փլուզման վտանգ

Ապրիլի 23-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի շինության արտաքին պատից մոտ 2 քմ հատված և թափվել ճանապարհի երթևեկելի հատված. առկա է հետագա փլուզման վտանգ: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել թափված քարերը: