Բացել լրահոսը Փակել լրահոսը
94118027_1690480607761208_8670709320381366272_o
A A
Պաշտոնական

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։

Ոգեկոչման կարգի ավարտից հետո արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։