Բացել լրահոսը Փակել լրահոսը
6d6bf24a47564bb57614acde0eb3f1a2
A A
Պաշտոնական

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն ուղերձ է հղել

ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով․

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

Հարուցյալ Քրիստոսի զորությամբ մեր ազգը դուրս եկավ մահասփյուռ ջարդերից: Հայի ոգին նոր կյանքով ապրելու բաղձանքով կրկի՛ն վերհառնեց: Այդ ի՞նչ հավատ է, որ հային հայ է պահում: Ի՞նչ ոգի է, որ առավել անկոտրուն ու զորեղ է դառնում: Այդ ի՞նչ չխամրող հիշողություն է, որ հարյուրհինգ տարի անց հիշեցնո՛ւմ է և պահանջում:

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նախնյաց հանդեպ ունեցած սիրո և երախտիքի վկայագի՛րն է, հայի ոգու ամրության և բյուր հաղթանակների հավաստագիրը: Ցեղասպանության ժամանակ նահատակվեցինք, իսկ Արցախյան պատերազմով հառնեցինք...Այսպիսին է մեր ընթացքը:

Ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության հիշատակը, հայցում ենք սուրբ նահատակների բարեխոսությունը, որպեսզի ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն:

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Աղբյուր՝ Qahana.am