Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արտակարգ դրությունը Թբիլիսիում` հայ ուսանողի աչքերով (տեսանյութ)

«Երեկոյան, երբ բոլորս կտրվում ենք օնլայն դասերից ու աշխատանքից, գալիս է մի ժամ, երբ յուրաքանչյուրը սկսում է ցույց  տալ իր տաղանդը։ Մեկը երգում է, մյուսը` պարում, մեծերն էլ հայտնվում են հանդիսատեսի դերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Թբիլիսիում  բնակվող Աիդա Բազոյան, որը սովորում է Թբիլիսիի բուհերից մեկում։ Նա տեսախցիկով դուրս է գալիս տնից եւ ներկայացնում՝  ինչպիսին է կյանքը կարանտինի օրերին։

Ուսանողուհի Աիդան պատմում է, որ սկզբում դժվարանում էին համակերպվել տնային ռեժիմին, սակայն այլընտրանք չունենալը սովորեցրեց  ընտելանալ իրավիճակին։

Նա բողոքում է` օրեր կան, որ  ինքն ու  երկու եղբայրները միևնույն ժամին օնլայն  դասի են լինում, արդյունքում ինքն է տուժողը.

 «Ինտերնետն  այդ պայմաններում իրեն չի արդարացնում, կապը ծանրանում է, ուսանող, թե աշակերտ դասի են այդ ժամերին։ Ես փորձել եմ դասաժամերս հարմարեցնել եղբայրներիս հետ, առավոտյան 9-ին արդեն դասս սկսվում է »։

Վրաստանում էլ տնից դուրս գալ կարելի է միայն անձը հաստատող փաստաթղթով։

«Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են պաշտպանել արտակարգ դրության ռեժիմը, հակառակ դեպքում՝ արտակարգ դրության ռեժիմի խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության։ Տուգանքը ֆիզիկական անձանց համար երեք հազար լարի( մոտ 1000 դոլար), իսկ  իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի (մոտ 5000 դոլար)»,-ասում է նա։

 Գնումների գնալիս պարտադիր է կրել ձեռնոցներ և դիմակ, հակառակ պարագայում խանութ մտնել չեն թողնի։

Մանրամասները` տեսանյութում։