Բացել լրահոսը Փակել լրահոսը
94613869_2584959005088693_8327522149027807232_o
A A
Պաշտոնական

Կախովի ձկնորսական ցանցեր են առգրավվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

«ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։ Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։

Ստուգայցերը շարունակվում են»։