Բացել լրահոսը Փակել լրահոսը
qani-pacient-e-durs-grvel-arta-n177327-1
A A
Պաշտոնական

Արտաշատի ԲԿ-ից դուրս գրվածների թիվը՝ վերջին 27 օրերի ընթացքում

Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. 

«Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:

Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ»: