Բացել լրահոսը Փակել լրահոսը
94101999_913503272419951_2640553654586703872_o
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցումը, ինչպես նաև կարևորել են անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակականության ապահովումը։