Շախմատ. Նակամուրան ու Դին Լիժենը հավասարվեցին առաջատար Կառլսենին
Աջակցիր «Ա1+»-ինMagnus Carlsen Invitational անվանումը կրող արագ շախմատի առցանց սուպերմրցաշարում այսօր ավարտվեց 5-րդ տուրը:
Երրորդ տեղում ընթացող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան լրացուցիչ 5-րդ պարտիայում՝ արմագեդոնում, պարտության մատնեց 2-րդ հորիզոնականում գտնվող իր հայրենակից Հիկարու Նակամուրային՝ 3:2: Չնայած հաղթանակին, նա 10 միավորով մնաց նույն՝ 4-րդ հորիզոնականում, քանի որ Հիկարու Նակամուրան այդ պարտության համար մեկ միավոր ստացավ և հավասարվեց առաջատար Մագնուս Կառլսենին:
Հինգ տուրից հետո 11 միավոր ունի նաև չինացի Դին Լիժենը, որն այսօր 2,5:1,5 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ:
Վաղը տեղի կունենան 6-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառսլենը կմրցի Յան Նեպոմնյաշչու հետ: Ռուսաստանից շախմատիստ եթե անգամ մեկ միավոր կորցնի, ապա դուրս կմնա փլեյ-օֆֆից: Օրվա երկրորդ մրցամարտում իրար հետ կհանդիպեն երկու հետնապահները՝ նիդեռլանդցի Անիշ Գիրին ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան: