«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ցանկանում է պահել Հենրիխ Մխիթարյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Great Football հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ես նախկինում արդեն ասել եմ և այժմ եմ հաստատում եմ. ես ցանկանում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»: Նա նույնպես դա է ուզում: Հիմա ընդմիջում է առաջնությունում և մենք պետք է բանակցենք «Արսենալի» հետ: Ես ցանկանում եմ աշխատել նրա հետ: Նա լավ խաղացող և լավ անձնավորություն է», - հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, որի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Դրանից հետո մեր ֆուտբոլիստը պետք է վերադառնա Լոնդոնի «Արսենալ», որի հետ կնքած պայմանագիր ունի մինչև 2021 թավականի ամառը:
«Ռոման» պատրաստ է 10 մլն եվրոյով ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին: «Արսենալը» դեմ չէ զիջել հայ ֆուտբոլիստին իտալացիներին, սակայն նրա դիմաց պահանջում է 20 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցում: