Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայի Ա սերիայի ակումբները վերջնաժամկետ են տվել կառավարությանը

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի ակումբները որոշել են այն օրը, որից հետո իմաստ չի ունենա վերսկսել կորոնավիրուսի պատճառով հետաձգված առաջնությունը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ին որոշակի վերապահումներով կդադարեցվի երկրում հայտարարված ընդհանուր կարանտինը: Ֆուտբոլի թիմերը սկզբում կարող են անցկացնել անհատական մարզումներ, իսկ մայիսի 18-ից կթույլատրվեն նաև թիմային պարապմունքներ:

ANSA-ի տեղեկություններով, Ա սերիայի ակումբների ղեկավարները գտնում են, որ եթե չհաջողվի վերսկսել առաջնությունը մինչև հունիսի 14-ը, ապա այլևս հնարավոր չի լինի այն ժամանակին ավարտել:

Հարկ է նշել, որ որոշ ակումբներ դեմ են մրցաշարի վերսկսմանը, իսկ «Բրեշիայի» նախագահն ընդհանրապես հայտարարել է, որ թույլ չի տա ֆուտբոլիստներին մտնել խաղադաշտ, մինչև որ չավարտվի կորոնավիրուսի համաճարակը: