Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի միպ
A A
Պաշտոնական

Երեխաների շուրջ 10 իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում․ նախագիծ է մեկնարկում

Իմ կողմից ամենասպասված նախագծերից մեկը շուտով մեկնարկում ենք. խորը և համապարփակ ուսումնասիրություն ենք կատարելու Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:
Մնացել է մեկ օր փորձագետների մրցույթի շրջանակներում հայտեր ստանալու համար, այնպես որ բոլոր համապատասխան ու հետաքրքրված անձինք (իրավաբաններ ու սոցիոլոգներ) պետք է շտապեն դիմել մրցույթին: Երևանից արդեն որոշ ուժեղ հայտեր ունենք, բայց շատ կուզեի, որ Արցախից էլ նմանատիպ հայտեր ստանայինք:
Ուսումնասիրությունը կատարվելու է Մարդու իրավունքների պաշտպանի և «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև 2020թ մարտի 5-ին կնքված համաձայնագրի շրջանակներում՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ գնահատելու համար երեխաների շուրջ 10 իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում և նախանշելու ոլորտի հիմնային բարեփոխման ուղղությունները:
Մրցույթի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմն ընդունում է հայտեր չորս փորձագետի (ծրագրի համակարգող, միջազգային իրավունքի մասնագետ, սոցիալական ոլորտի իրավաբան, սոցիոլոգ) ներգրավման համար: Փորձագետների գործառույթներն ու պահանջվող որակավորումները ներկայացվում են մեկնաբանությամբ տրված հղումով: