Արցախի ԱԺ նիստը՝ ապրիլի 30-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ ապրիլի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են նախորդ օրերին մի շարք օրինագծերի շուրջ հանձնաժողովային քննարումների արդյունքները և յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դիրքորոշումները:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ սպասվող հերթական նիստի օրակարգում կընդգրկվեն նաև պարտադիր քննարկման հարցեր՝ ԱՀ նախագահի՝ նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումը ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2019թվականի գործունեության մասին տեղեկությունները, ԱՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը :
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման խորհրդարանի 11-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: