Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն կոչում է շնորհել Հայաստանի 12-ամյա շախմատիստին

Շախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանի պատանի շախմատիստ, Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն Ռոբերտ Փիլիպոսյանին, շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածուի կոչում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Ռոբերտ Փիլիպոսյանը Հայաստանի Շախմատի Ակադեմիայի սան է: Նա իր առաջին հաջողությունը շախմատում գրանցել է 2014 թվականին, երբ Հայաստանի մինչև 8 տարեկան շախմատիստների առաջնությունում գրավել է 1-ին տեղը և հռչակվել չեմպիոն: