Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թույլատրել Կառավարությանը փոփոխություններ անել պետբյուջեում՝ COVID 19-ի հետևանքների չեզոքացման նպատակով (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները։ Խորհրդարանը քննարկում է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով:

Այս օրինագիծը ենթադրում է նաև, որ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն օժտել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ:

Երեկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծիք էր հայտնել, որ այս օրինագծով Կառավարությունը Ազգային ժողովին զրկում է բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու և կարծիք հայտնելու իրավունքից:

Այսօր էլ ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը վերահաստատեց խմբակցության դիրքորոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։