Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բավարա՞ր են այն լիազորությունները, որ տալիս ենք, թե՞ պետք է նորից գաք և խնդրեք․ հարց նախարարին (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է քննարկել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Դեռևս երեկ՝ ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել էր, որ հաշվարկների համաձայն` Հայաստանում տնտեսական անկումը կանխատեսվում է 2 տոկոսի չափով:

Եվ տնտեսական անկման հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսել է 150 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթներ ուղղել մի շարք միջոցառումների իրականացման համար:

25 մլրդ դրամ կուղղվի ձեռնարկություններին, 25 մլրդ դրամ` սոցիալական աջակցության ծրագրերին, 80 մլրդ դրամ` տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, և 20 մլրդ դրամ` պահուստային միջոցներ, անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նախարարից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ Կառավարությունը նոր միջոցների կարիք ունենա։

«Արդյոք բավարա՞ր են այն լիազորություններն ու հնարավարությունները, որ մենք հիմա ձեզ տալիս ենք, թե՞  նորից պետք է գաք ու խնդրեք»,- հարցրեց պարոն Իգիթյանը՝ ընդգծելով, որ օրինակ՝ կան երկրներ, որոնք կապիտալ շինարարություն են անում նոր հիվանդանոցներ կառուցելու համար, գուցե Հայաստանում էլ նման ծախսեր առաջանան։

Ի պատասխան Ֆինանսների նախարարն ասաց, որ պատգամավորի հարցը կապված էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնց համար նախատեսվում է 80 մլրդ դրամ հատկացնել, ուստի առաջարկեց ժամանակից առաջ չընկնել։

«Կարծում ենք, որ շատ շտապողականություն պետք չի դրսևորել այդ հարցում, որովհետև դա երկարաժամկետ միջոցառումներ է ենթադրում»,- ասաց նախարարը։

Միևնույն ժամանակ Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ եթե անհրաժեշտ լինի, եղած միջոցները չբավարարեն, անկասկած դիմելու են Ազգային ժողովին։

Մանրամասները՝ տեսանյութում։