Շաշկու միջազգային ֆեդերացիան մայիսի 9-ին կանցկացնի առցանց առաջին մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինՇաշկու միջազգային ֆեդերացիան PlayOk-fee online Games հարթակում պարբերաբար կազմակերպում է ռուսական շաշկու առցանց մարզումային մրցաշար:
Նմանատիպ վերջին ստուգատեսին մասնակցել են 10 երկրների 67 շաշիստ: Հայաստանի պատվիրակներից բոլորից հաջող հանդես է եկել ՀՀ բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը, որը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր զբաղեցրել է 9-րդ տեղը: Հայաստանի պատանիների չեմպիոն, 12-ամյա Ռաֆայել Օրդյանը, 3,5 միավորով կիսել է 48-55-րդ տեղերը:
Տղամարդկանց մրցաշարում հաղթել է ռուսաստանցի Ռոման Շչուկինը՝ 7,5 միավոր, իսկ կանանցից լավագույն ճանաչվել է բելառուսցի Վիկտորիա Նիկոլաևան՝ 6 միավոր:
Ի դեպ, շաշկու միջազգային ֆեդերացիան մայիսի 9-10-ը կանցկացնի առաջին առցանց մրցաշարը, որը նվիրված կլինի Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75 ամյակին: Դրան կարող են մասնակցել և ուժեղագույն շաշիստները, և վետերանները, և տարբեր տարիքի պատանիները: Մասնակիցների գրանցումն արդեն սկսվել է: