Բացել լրահոսը Փակել լրահոսը
95126404_1531823983666494_2635721760544129024_n
A A
Պաշտոնական

ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն ամբողջ ծավալով իրականացվում է

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրինությունը տեղեկացնում է, որ ամբողջ ծավալով իրականացվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն ու հետազոտությունը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելումը, տրամադրվում է նախա- և հետկոնտակտային կանխարգելում։

«Դիսպանսեր հսկողության տակ գտնվող պացիենտներին հասանելի են բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, ՀՌՎ դեղորայքը տրամադրվում է 2 ամիս և ավելի ժամկետով։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի պայմաններում հորդորում ենք ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի պացիենտներին և այցելուներին պահպանել անհատական պաշտպանության բոլոր կանոնները, վարակիչ հիվանդությունների նշանների` բարձր ջերմության, հազի, հարբուխի առկայության դեպքում չայցելել ՁԻԱՀ-ի ԿՀԿ։

Անհրաժեշտության դեպքում կապ հաստատե՛ք Ձեր բժշկի հետ, և մենք կկազմակերպենք դեղամիջոցների փոխանցումն ու արյան նմուշառումը։ Շնորհակալություն ենք հայտնում կենտրոնի բուժանձնակազմին, որ արտակարգ դրության պայմաններում ցուցաբերելով անձնական նախաձեռնություն և բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել այցելուների ընդունելությունները և տրամադրում են որակյալ բուժօգնություն։

Կոչ ենք անում զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից, պացիենտների շրջանում ապատեղեկատվություն տարածելուց, խուճապ սերմանելուց։ Զգուշացնում ենք, որ կենտրոնի բնականոն գործունեությունը խաթարելու, մեր պացիենտներին ապակողմնորոշելու հետագա քայրերին տրվելու է իրավական և բարոյական շատ խիստ գնահատական: Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 61-37-30 հեռախոսահամարին կամ գրել ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ֆեյսբուքյան էջին»,- հայտնում են կենտրոնից։