Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Վանեցյան  Artur Vanecyan
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի․ Վանեցյանի գրառումը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Գավառում նախօրեին տեղի ունեցած դեպքին։

«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,- գրել է նա։