Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությանը թույլատրել պետբյուջեում փոփոխություններ անել․ ինչպե՞ս են քվեարկելու խորհրդարանական ուժերը նախագծին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ըստ էության դեմ է քվեարկելու «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ ԱԺ-ում խմբակցության բացասական դիրքորոշումը ներկայացրեց Մանե Թանդիլյանը։ Պատգամավորը թվարկեց բոլոր այն դրույթները, որոնք մտահոգիչ են։

«Խախտումներ արել եք և անելու ենք, և մենք այստեղ հնարավորություն չենք ունենալու բացահայտելու և դրանք թույլ չտալու»,- նկատեց նա։ Մանե Թանդիլյանը խորհրդարանին կոչ արեց, անգամ արտակարգ դրության պայմաններում Կառավարությանը անսահման հնարավորություններ չտալ, առանց ԱԺ-ի միջամտության։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Միքայել Մելքումյանը։ Պատգամավորը նախ խոսեց Կառավարության առաջակցության ծրագրերի ու դրանց թերությունների մասին։ ԲՀԿ-ն գոհ չէ Կառավարություն աշխատանքից։

«Մենք կարծում ենք, որ այն ինչ որ հիմա արվում է, բավարար չէ։ Կարծում ենք, որ շատ առաջարկներ, որ արվում են, հաշվի չեն առնում, բայց մեր քաղաքական ուժը պատրաստ է վեր կանգնել մի վիճակից, երբ Կսառավարությունը շատ ընտրանքներ չունի, սա ճաշակի հարց չէ, որ Կառավարության ճաշակով պայմանավորված գնանք մի քանի ուղղություններով։ Այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» այս նախագծին քվեարկելու է կողմ՝ ստորադասելով իր քաղաքական, կուսակցական շահը, հօգուտ ժողովրդի շահի»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

«Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Բաբկեն Թունյանը։ Իշխող ուժը ևս կողմ է քվեարկելու։

Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետևանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացման և վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով։

Մանրամասները՝ տեսանյութում։