Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

287 վետերանի 300 000-ական դրամ պարգևատրում կտրվի (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններից յուրաքանչյուրին հատկացնել պարգևատրում:

Հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուրին կտրամադրվի 300 հազար դրամ՝ որպես գնահատանք նրանց վաստակի, ինչպես նաև որպես  սոցիալական պաշտպանության միջոցառում:

Ընդհանուր առմամբ  ծրագրին հատկացվելու է 86 մլն դրամ, տեղեկացրեց նա:

«Այս համեստ պարգևատրումը ևս մեկ անգամ կհիշեցնի մեր վետերաններին, որ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում իրենց, և սա միանվագ պարգևատում է,  բայց 2019 թվականից մենք կրկնապատկել էինք նրանց ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազարից դարձնելով 100 հազար»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այսօր Հայաստանում կա 287 վետերան, և նրանցից յուրաքանչյուրը կստանա պարգևավճար: