Բացել լրահոսը Փակել լրահոսը
9
A A
Պաշտոնական

Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Բատիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար: 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Համլետ Գագիկի Բատիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։