Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչո՞ւ Էրիկ Գրիգորյանն ազատվեց նախարարի պաշտոնից (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պարզաբանեց, թե ինչո՞ւ է Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվել։

Նիկոլ Փաշինյանը նախ Էրիկ Գրիգորյանին շնորհակալություն հայտնեց կատարածի համար, ապա նշեց, թե կան փուլեր, երբ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել, և հենց այդպես էլ արել են։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ շատ էական հաջողություններ են ունեցել։

«Մասնավորապես՝ 2018թ․-ից մինչ օրս փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը գրեթե ամբողջությամբ լուծված է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ ինքը իր աշխատանքից գոհ չէ, բայց ուզում է, որ ինքն ու Կառավարության անդամներն առավելագույնն անեն։ Վարչապետը հավատում է, որ իրենք կարող են անհնարինն անել։

Մանրամասները՝ տեսանյութում։