A
A
Փուլային փոխզիջումների փաստաթուղթ բանակցային սեղանին կա՞, թե՞ ոչ․ Ուրիխանյանը՝ վարչապետին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե բանակցային սեղանին փուլային փոխզիջումների վերաբերյալ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, թե ևս մեկ անգամ այդ հարցին չի պատասխանելու, քանի որ այսօր ավելի վաղ արդեն անդրադարձել է այդ հարցին։
«Դուք կարող եք նախորդ շրջանում իմ բոլոր հայտարարությունները վերցնել և այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը»,- դիմելով Տիգրան Ուրիխանյանին՝ նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։