A
A
Երեւանի քաղաքապետարանը կոմունալ վակումային երկու մեքենա է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են․
««Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:
Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։