A
A
Առաջարկ Արմավիրի մարզի այն բնակիչներին, ովքեր ցանկանում են տեղում աշխատել
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզպետարանից հայտնում են, որ մարզի այն բնակիչները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և ցանկանում են տեղում աշխատել, ապա առաջարկվում է լրացնել ստորև ներկայացված էլեկտրոնային հարցաթերթը՝ տեղեկատվական շտեմարան ստեղծելու և հավաքագրված տվյալները մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին տրամադրելու նպատակով:
«Հարգելի շինարարներ, այս ձեռնարկով մենք հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի դուք ներգրավվեք մարզում նախատեսվող շինաշխատանքներում՝ ձեր ավանդն ունենալով մարզային տնտեսության զարգացման գործում և ապահովելով ձեր ընտանիքների բարեկեցությունը»,- նշված է գրառման մեջ: