Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ինչ ծրագրեր են նախատեսվում (տեսանյութ)

Կառավարության նիստի օրակարգում էր «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

«Ծրագրերը երեքն են. առաջինը միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար։ Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանը։ 

Երկրորդը, ըստ Բաթոյանի, կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է երիտասարդ ընտանիքներին, իսկ երրորդը՝ երեխայի ծննդով պայմանավորված աջակցության հիպոթեքային վարկի մարումն է, մարմանն ուղղված աջակցությունն է։ Ծրագրի իրականացման համար նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ, որից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարների ապահովման համար 540, և երեխայի ծննդյան աջակցության տրամադրելու նպատակով 300 շահառուի։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղյանն ասաց, որ խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին․ «Հետադարձ ուժ չի ունենալու»,- կատակով նկատեց նա։ 

Որոշումն ընդունվեց։

 

Մանրամասները՝ տեսանյութում