Նախարարը կոչ արեց ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ միջոցառումներ չանել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր տեղեկություններով՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր միջոցառումներ են նախատեսում լոկալ։ Մենք թեպետ ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացնեն, բայց հիմա տեղեկություններ ունենք և նույնպես աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- կառավարության նիստին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը կոչ արեց ուսումնական հաստատություններին, ծնողական խորհուրդներին առաջիկայում զերծ մնալ նման միջոցառումների կազմակերպումից, ոստիկանությանը հսկողություն իրականացնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ հսկողություն իրականացնելու պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն նաև դպրոցների տնօրենները, համայնքի ղեկավարները։ ՀՀ Ոստիկանապետ Արման Սարգսյանն իր հերթին նշեց, որ ոստիկանությունը նույնպես հանդես է եկել կոչով։
Մանրամասները՝ տեսանյութում