Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փոստային ծառայության միջոցով արդեն հնարավոր է պատվիրել չգրանցված դեղամիջոցներ (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Նախագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ նաև փոստային ծառայության միջոցով պատվիրել և ստանալ դեղեր, ինչը կարևոր է նաև այս կարանտինային պայմաններում:

Պատվիրելու համար նախապես պետք է ստանալ Առողջապահության նախարարության համապատասխան թույլտվությունը, եթե կներկայացնեն  հիվանդության ախտորոշում և դեղատոմս:

Առողջապահության նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ այսուհետ քաղաքացիները կարող են ինչպես իրենց հետ չգրանցված դեղամիջոցներ ունենանալ սահմանը հատելիս, այնպես էլ կարող են չգրանցված, բայց անհրաժեշտ դեղամիջոցները պատվիրել փոստային ծառայության միջոցով: