2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակել է աճել նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով, գրանցվել է 7.6 տոկոս տնտեսական աճ, Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Նույն ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2.9 տոկոս, ԵՄ և ԵԱՏՄ միջին աճերը՝ համապատասխանաբար 1.4 և 1.6 տոկոս: 2019 թվականի 12-ամսյա գնաճը կազմել է 0.7, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս»:
Գրիգորյանն ընդգծեց` 2019-ի բյուջեի կատարումը համապատասխանել է հարկաբյուջետային կանոններով սահմանված չափանիշներին, իսկ պետբյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետբյուջեի պակասուրդի մեծությունը:
Գրիգորյանը նաև հայտնեց` նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր՝ 4.2 տոկոս եկամտաբերությամբ:
Ներդրողների կողմից մեր երկիրը գնահատվել է համեմատաբար ավելի ցածր ռիսկային գոտի: