Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Սարգսյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն գետնին տապալելու դեպքի մասին (տեսանյութ)

«Ոստիկանության հաշվետու տարվա ճշտված բյուջեի ցուցանիշը կազմել է 68,7 միլիարդ դրամ, որից ծախսվել է 64,5 միլիարդ դրամը՝ ապահովելով կատարողականի 94 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերի մասնաբաժինը կազմել է 63,2 միլիարդ դրամ, այսինքն՝ ամբողջի 97,85 տոկոսը»,- Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ ընթացիկի ծախսերի 75,1 տոկոսը՝ 47,4 միլիարդ դրամը, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներն են։ 2019 թվականին՝ համեմատած 2018-ի հետ, ըստ Ոստիկանապետի, գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8 տոկոսով կամ 2172 դեպքով, 2018-ին՝ 24678 դեպք, իսկ 19-ին՝ 26850 դեպք; Ըստ նրա՝ գողությունների աճը կազմել է 1881 դեպք՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվի աճի հետ։

2019 թվականի համամատությամբ, Արման Սարգսյանի փոխանցմամբ, հունիսի 4-ին արձանագրվել է 280-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը՝ 22-ով պակաս, վիրավորների թիվը՝ 357-ով պակաս։

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ մի քանի ոստիկան գետնին են տապալում, այնուհետև բերման են ենթարկում դիմակ չկրող մի քաղաքացու։

«Կխնդրեմ արդեն իսկ չբնորոշել ոչ իրավաչափ, որովհետև Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևապես եթե դրա կարիքն առաջանում է, եթե քաղաքացուն տրվում է օրինական պահանջ, և քաղաքացին չի ենթարկվում օրինական պահանջին, բնականաբար Ոստիկանությունը պետք է կիրառի ուժ»,- ընդգծեց նա։

Խոսելով տեսանյութի մասին, որում ինչ-որ արարողության ժամանակ ԱԱԾ-ի Ոստիկանության հագուստներով անձինք են պարում, Ոստիկանապետը դա գնահատեց «շատ վատ», իր համար ցավալի է, որ նման երևույթներ են տեղի ունենում։