Բացել լրահոսը Փակել լրահոսը
102816560_1570536759775525_7483021011134409408_n
A A
Պաշտոնական

Գերմանիայում ապրող ու աշխատող բժիշկը վերադարձել է Հայաստան եւ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Լավագույններից՝ մեր շրջանավարտ Արսեն Մանուկյանը!!!

ԵՊԲՀ շրջանավարտ, ով իր Alma Mater-ի անունը բարձր է պահում թե Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս !!!

Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին։
Ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին»: