Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Պաշտոնական

Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին․ Ալեն Սիմոնյանի գրառումը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ֆեյսբուքում Արմեն Պետրոսյան անունով օգտատերը, ով քաղաքում հայտնի է Պնդուկ մականունով, ֆեյսբուքյան իր էջում փորձում է ինքն իրեն հայտնի դարձնել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Ցյուրիխում ինչ-որ հյուրանոցի բաժնեմաս է ձեռք բերել, իսկ Կանադայում` առանձնատուն։ Վերջինիս անհեթեթ գրվածքին անդրադառնալու կարիք անգամ չեմ տեսնում։ Բայց ավելի ուշագրավ է, թե ով է Պնդուկը։

Վերջինս Միքայել Մինասյանի շրջապատի ստորին էշելոնի ներկայացուցիչներից է, տարբեր ընկերություններում բաժնետեր է (իհարկե ձևական) կամ տնօրեն, օրինակ՝ «Ջազզվեում»։

Մինասյանին առնչվող քրեական գործերով, ըստ օդում կախված լուրերի, անցնում է նաև Պետրոսյանը, և հեռու չէ այն օրը, երբ հայ հանրությունը մանրամասն կիմանա, թե ով, որտեղ, ում հետ, ինչքան բաժնեմաս է ձեռք բերել, նաև ինչ փողով ու ինչ ճանապարհներով։ Միքայել Մինասյանին կոչ եմ անում դադարեցնել օգտագործել պարոն Պետրոսյանին, նրան պահել ռեզերվային ուժերում և դեռևս չօգտագործել՝ մանավանդ, որ Միքայել Մինասյանին քաջ հատնի են Պետրոսյանի կարողությունները։ Իսկ Արմեն Պետրոսյանին առնչվող մի քանի լուրեր դեռևս, կարծում եմ, առջևում են»: