Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հունան Պողոսյանը ինքնամեկուսացված է. Սյունիքի փոխմարզպետ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը չի եկել ԱԺ, ասաց, որ նա ինքնամեկուսացած է, քանի որ կոնտակտավոր է, սակայն «սիմտոմներ չունի»։

Այունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 60 հիվանդ կա, որից 18-ը բուժում են ստանում Կապանի բկ-ում, իսկ մնացած 42-ը մեկուսացված են տներում,- հայտնեց Բաբայանը․

«Ուրախալի է, որ Սյունիքում կորոնավիրուսի հետեւանքով դեռ մահ չենք ունեցել»,-ընդգծեց Բաբայանը։

Ինչ վերաբերում  է Քաջարանում տեղի ունեցած հայտնի դեպքերին, Բաբայանն ասաց, որ ընթանում է քննություն, իսկ մարզում իրավիճակը հանդարտ է, որևէ լարվածություն չկա։

Դիտարկմանը, որ Քաջարանի  դեպքերը կապվում է քրեաօլիգարխիկ շրջանակների հետ, սակայն երբ Հունան Պողոսյանը նշանակվեց մարզպետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեսիջն այն էր, որ Սյունիքում կհաջողվի կոտրել քրեական բարքերը, Նարեկ Բաբայանն արձագանքեց․

 «Եկեք ես այդ ամենին չտամ գնահատական։ Սակայն այն, որ պարոն Պողոսյանի նշանակվելուց հետո մարզում եղել են բազմաթիվ դրական փոփոխություններ, դա կվկայի մարզի ցանկացած բնակիչ։ Այո, բոլոր մարզերում էլ կարող են միջադեպեր լինել, ուղղակի այս միջադեպն առանձնացավ նրանով, որ փորձեցին քաղաքական բնույթ տալ»։

Փոխմարզպետը նախ բացառեց իր կապը տեղի ունեցած դեպքերի հետ, ապա վստահեցրեց նաև, որ իր եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի միջեւ չկա լարվածություն։

«Մեր հարաբերությունները շատ լավ են, գործնական, նույնիսկ առիթներ ենք ունենում իրար հետ հանդիպելու, սուրճ խմելու։ Այն հրապարակումները, որ իմ եւ Կապանի քաղաքապետի միջեւ կա լարվածություն, սուտ է»։