Վարակի աճման տեմպերի առումով հունիսը մեզ համար մտահոգիչ էր․ Շիրակի մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզում այս պահին կա 490 վարակակիր, նրանցից 200-ը բուժվել են, ինքնամեկուսացված է մոտ 700 անձ։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ Գյումրու ինֆեկցիոնում բուժում է ստանում 70 անձ, նրանցից 46-ը Շիրակի մարզից են, հիվանդանոցում կան ազատ մահճակալներ՝ արագ արձագանքման համար։
Ըստ Պետրոսյանի՝ Շիրակի մարզում կան ռեսուրսներ, որոնք կարող են ուղղվել համավարակի դեմ պայքարի համար։
Սոցիլական առումով խոցելիությունը ավելացել է,- նշեց մարզպետը, հավելելով, որ իրենց առջև ծառացած ամենամեծ խնդիրները աշխատանքից զրկված մարդկանց հարցերն են։
«Ա1+»-ի հարցին ի պատասխան մարզպետը նշեց, որ վարակի աճման տեմպերի առումով հունիսը մարզի համար մտահոգիչ է։
Գյումրու երկու արտադրական ձեռնարկություններում հաստատվել է վարակման դեպքեր,-հայտնեց նա՝ հավելելով, որ աշխատում են տարածման տեպը կանխելու ուղղությամբ։