Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել եւ 30 ընկերությունների տրամադրվել բժշկական ապրանքներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից հայտնում են․
«Երևանի քաղաքապետարանը և ենթակա արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժհաստատությունները այս լարված համաճարակային իրավիճակում կատարել և կատարում են առավելագույնը մեր քաղաքացիների համար, աշխատում են գերլարված և գերծանրաբեռնված ռեժիմով, ուստի խնդրում և հորդորում ենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում լինել համախմբված, զերծ մնալ բուժաշխատողների, բուժհաստատությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների հասցեին անհարկի մեղադրանքներ հնչեցնելուց և չանել անհիմն հայտարարություններ: Մենք պատրաստ ենք լսել ցանկացած առողջ քննադատություն ու առաջարկություն և ցանկանում ենք նշել, որ Երևան քաղաքում գործող ոչ բոլոր պոլիկլինիկաներն են հանդիսանում Երևանի քաղաքապետարանի ենթակա ընկերություններ:
Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելով ենթակա առողջապահական ընկերությունների կողքին՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակում հնարավորինս աջակցել է վերջիններիս:
Մասնավորապես՝
Երևան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային և արտահիվանդանոցային, այդ թվում՝ շտապ օգնության ծառայություններ մատուցող թվով 30 ընկերություններին տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներ և ձեռքերի ախտահանիչ միջոցներ՝ 24,8 մլն դրամ ընդամենը արժեքով, այդ թվում՝
•Եռաշերտ բժշկական դիմակ -49900 հատ,
•Ձեռքերի ախտահանիչ միջոց-550 լիտր,
•Բժշկական ոչ ստերիլ ձեռնոց-45000 հատ,
•Միանվագ օգտագործման խալաթ /ոչ ստերիլ/-17000 հատ:
Միաժամանակ նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում համագործակցության շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևանի քաղաքապետարանին տրամադրվել է ներքոթվարկյալ հումանիտար օգնություն, որը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային և արտահիվանդանոցային ընկերություններին.
•Բժշկական դիմակ - 38700 հատ,
•Բժշկական ոչ ստերիլ ձեռնոց -17000 հատ,
•Արտահագուստ – 500 հատ:
Հաշվի առնելով բուժհաստատություններում անհատական պաշտապանիչ միջոցների պահանջարկի կտրուկ ավելացումը՝ միաժամանակ դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն՝ հնարավորության սահմաններում օժանդակություն ստանալու նպատակով: Արդյունքում Երևանի քաղաքապետարանին տրամադրվել է հետևյալ ապրանքները, որոնք տրամադրվել են ենթակա առողջաօահական ընկերություններին.
•Բժշկական ոչ ստերիլ ձեռնոց-59000 հատ,
•Դիմակ բժշկական – 24790 հատ,
•Պաշտպանիչ ակնոց-4200 հատ,
•Պաշտ պանիչ դիմակ-200 հատ,
•Միանվագ օգտագործման խալաթ /ոչ ստերիլ/- 17965 հատ,
•Բախիլ -2000 զույգ,
•Արտահագուստ -35000 հատ:
Դրսևորած բարձր պատրասատակամության և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի ենթակայության արտահիվանդանոցային ծառայություն մատուցող կազմակերպությունների թվով 1275 և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 50 բրիգադների կանչ սպասարկող թվով 670 աշխատակցի Երևան քաղաքի բյուջեից տրամադրվել են պարգևավճարներ՝ ընդամենը 137,58 մլն դրամ: