Բացել լրահոսը Փակել լրահոսը
61053_b
A A
Պաշտոնական

Նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում այրվում է բնակարան․ Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում է

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։