Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում.տարհանել են 25 բնակչի (տեսանյութ)

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբում և տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։56-ին: 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերի պատշգամբում (յուրաքանչյուրը 10 քմ) այրվել են տնտեսական իրեր, իսկ տանիքից՝ 50 քմ հատված։ Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Անինա Խ․-ն (մոտ 20 տ) ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Շտապօգնության աշխատակիցները բնակիչներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, շտապօգնության բժշկից ստացված տեղեկատվության համաձայն 1 բնակիչ հոսպիտալացվել է։ Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։