Զանգվածային մարդկանց բռնում են. բան չի՞ հիշեցնում. Արման Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսպես կոչված հեղափոխական կառավարությունը դավաճանեց ինքն իրեն ու ժողովրդին»․ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ հայտարարելով, որ մարդկանց զանգվածային բերման են ենթարկում. «Զանգվածային մարդկանց բռնում են. բան չի՞ հիշեցնում»:
Աբովյանի խոսքով՝ իշխանությունը անցել է բոլոր սահմանները և ընդունակ է ամեն ինչի. «Սա բացահայտ ճնշում է, հասկանում եմ ՝ թուղթն էլ է իրանց ձեռը, գրիչն էլ է իրանց ձեռը, շինծու մեղադրանքներ»:
Աբովյանը վստահեցրեց՝ պատրաստ են բոլոր ճնշումնեին ենթարկվել, բայց կոտրվել չեն պատրաստվում․ «Ո՞վ է պատասխան տալու կորոնավիրուսի մահերի համար, ո՞վ է պատասխան տալու տասնյակ հազարավոր հիվանդների համար»:
Ինչ վերաբերում է այսօրվա բողոքի ակցիային, Աբովյանն ասաց՝ իրենք որևէ բան չեն կազմակերպել․
«Մենք հորդորում ենք մարդկանց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Մենք իրավունք չունենք բռանալ մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքին»: