Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ որ ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար․ եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում։

«Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են: Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:
ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:
Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն»,- գրել է Անի  Սամսոնյանը՝  հայտնելով, որ  հիմա գործընկերների հետ գնում են Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից։

Քիչ անց նա եւ Գեւորգ Գորգիսյանն ուղիղ եթերում ներկայացրել են վիճակը։