A
A
«Ֆրանսիայից ժամանած բժիշկներն անցել են աշխատանքի 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում»
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվող 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար»։